Ընդհանուր տվյալներ
Ներկայում անկասելիորեն մեծանում է շրջապատող միջավայրի տեխնածին աղտոտվածության մակարդակը և դրա հետ կապված՝ կենդանի օրգանիզմների վնասման վտանգը։ Ուստի առավել կարևորվում է կենդանի օրգանիզմներին ճառագայթային և վնասակար այլ գործոններից պաշտպանելու միջոցների մշակումը։ Այդ նպատակով առաջարկվում է որպես սթրեսին հակազդելու բնական միջոց օգտագործել մեղվի մայրակաթը։ Այս նախագծով նախատեսվում է շարունակել մեղվի մայրակաթի ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանումը մոդելային համակարգ հանդիսացող խմորասնկային բջիջների վրա։
Այս նախագծի նպատակն կատարել ՈՒՄ-ճառագայթման, միլիմետրական ալիքների ազդեցությանը և ջերմային շոկի ենթարկված խմորասնկերի տարբեր շտամներում նուկլեոտիդների փոխանակությանը մասնակցող ֆերմենտների, գլիկոլիզի, եռկարբոնաթթվային ցիկլի և օրինիտինային ցիկլի առանցքային ֆերմենտների ակտիվությունների փոփոխությունների միաժամանակյա ուսումնասիրում և նրանց միջև փոխադարձ կապի բացահայտում, ինչպես նաև՝ այդ փոփոխությունների վրա մեղվի մայրակաթի ազդեցության գնահատում, մեղվի մայրակաթի առկայությամբ և առանց մեղվի մայրակաթի աճեցված խմորասնկային բջիջների ջրալուծ սպիտակուցների էլեկտրաֆորետիկ ուսումնասիրություն, ենթաֆրակցիոն կազմի փոփոխությունների գնահատում, այդ սպիտակուցների մաս-սպեկտրաչափական նույնականացում:
Օտարերկրյա գործընկեր
Ստեֆան Գույո, Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարան