Ընդհանուր տվյալներ
ՀՀ-ում 2005 թվականից ի վեր բարձրագույն կրթությունը տրանսֆորմացիայի փուլում է՝ առաջին պլան մղելով ուսանողակենտրոն մոտեցումը և դրանից բխող դասավանդման, ուսումնառության մեթոդաբանության փոփոխության անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին կարևորում է ուսանողի՝ որպես կրթական գործընթացի հանգուցային շահառուի ակադեմիական ներգրավվածության և բարեկեցության հետազոտման անհրաժեշտությունը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ուսանողների ակադեմիական ներգրավվածության և բարեկեցության միջավայրային և անձնային գործոնները՝ ուսումնառության և դասավանդման արդյունավետության բարելավման համար:
Հետազոտության մեթոդները՝ փաստաթղթերի ուսումնասիրություն, ֆոկուս-խմբերի, խորքային հարցազրույցների անցկացում, թեստավորում, տվյալների մաթեմատիկական վիճակագրական, քանակական և որակական վերլուծություն։
Հետազոտության ընտրանքը՝ ՀՀ տարբեր համալսարանների ուսանողները, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ներքին փաստաթղթերը, հաշվետվությունները։
Հետազոտության արդյունքում ակնկալվում է դուրս բերել ակադեմիական ներգրավվածությունը պայմանավորող արտաքին և ներքին գործոնների համալիրը, որոնց զարգացումը (անձնային գործոններ) և բարեփոխումը (միջավայրային գործոններ) կարող են նպաստել ուսանողների ուսումնառության արդյունավետության բարձրացմանը, նրանց բարեկեցության և հաջողության ապահովմանը։
Օտարերկրյա գործընկեր
Շաբոլտաս Ալլա Վադիմի, հոգեբանական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան