Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է ժամանակակից երկչափ նյութերի էլեկտրական հատկությունների և դրանցում լույսի երկրորդային ճառագայթման, ինչպես նաև ֆլուկտուացիոն երևույթների և հարակից խնդիրների տեսական հետազոտմանը։ Քննարկվող խնդիրները բաժանվում են երեք խմբի՝
երկչափ նյութերում լույսի երկրորդային ճառագայթման, մասնավորապես՝ էլեկտրոն-խոռոչ ինքնաֆոտոռեկոմբինացիայի հասկացության շրջանակում լույսի ռեզոնանսային ցրման մանրակրկիտ մեխանիզմի տեսական մոդելի զարգացման հետ կապված խնդիրներ,
երկչափ նյութերի էլեկտրահաղորդականության, մասնավորապես՝ միաշերտ և երկշերտ, սեփական և խառնուրդներ պարունակող գրաֆենի նվազագույն հաղորդականության միասնական տեսության զարգացման հետ կապված խնդիրներ,
ֆլուկտուացիոն երևույթների, մասնավորապես՝ երկչափ նյութերում լիցքակիրների բաշխման ֆունկցիայի և ցանցային շարժունակության ֆլուկտուացիաների հետ կապված խնդիրներ և դրանց շրջանակում էլեկտրոն-ֆոնոն պատահական ցրումների հետ կապված երևույթների մոդելավորում:
Օտարերկրյա գործընկեր
Գիգոյան Սուրեն Ս․ - Ph.D., Վաթերլոյի համալսարանի դոցենտ, պրոֆեսոր