ԵՊՀ աշակերտական օլիմպիադա-2024

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնն այս տարի ևս կազմակերպել է «ԵՊՀ աշակերտական օլիմպիադա»:
Ապրիլի 6-ին Երևանում և ՀՀ մարզերում հանրակրթական 12 առարկաներից կազմակերպված օլիմպիադայի առաջին փուլին 134 դպրոցներից մասնակցել է 1245 աշակերտ: Լավագույն արդյունքներ գրանցած 440 աշակերտ կմասնակցի երկրորդ փուլին, որը կանցկացվի ԵՊՀ-ում ս․թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 10:30-ին:
Ապրիլի 20-ին օլիմպիադա կանցկացվի նաև ոչ հանրակրթական՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետության և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն» առարկաներից (1 փուլով):
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:
Օլիմպիադայի 1-ին փուլի արդյունքները
Անգլերեն - 1-ին փուլի արդյունքները
Աշխարհագրություն - 1-ին փուլի արդյունքները
Գերմաներեն - 1-ին փուլի արդյունքները
Կենսաբանություն - 1-ին փուլի արդյունքները
Հայոց լեզու և գրականություն - 1-ին փուի արդյունքները
Հայոց պատմություն - 1-ին փուլի արդյունքները
Մաթեմատիկա - 1-ին փուլի արդունքները
Ռուսաց լեզու - 1-ին փուլի արդյունքները
Քիմիա - 1-ին փուլի արդյունքները
Օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքները
Անգլերեն - 2-րդ փուլի արդյունքներ
Աշխարհագրություն - 2-րդ փուլի արդյունքներ
Գերմաներեն - 2-րդ փուլի արդյունքներ
Կենսաբանություն - 2-րդ փուլի արդյունքներ
Հալոց լեզու և գրականություն - 2-րդ փուլի արդյունքներ
Հայոց պատմություն - 2-րդ փուլի արդյունքներ
Մաթեմատիկա - 2-րդ փուլի արդյունքներ
Պետության և իրավունքի հիմունքներ - արդյունքներ
Ռուսաց լեզու - 2-րդ փուլի արդյունքներ
Քիմիա - 2-րդ փուլի արդյունքներ
Դիպլոմների և գովասանագրերի հանձնում
Սիրելի՛ աշակերտներ,
Ձեր դիպլոմները և գովասանագրերը պատրաստ են:
Դիպլոմները և գովասանագրերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն ս․թ․ հունիսի 6-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ ժամը 11։00-15։00-ն։
Հասցե՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք (ՀՀ, ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1)
Հեռ.՝ (+374 60) 710 132, (+374 10) 554 003