- Գլխավոր
- Նորություններ
- «Հաջողության պատմություններ»-ի` 2017-2018 ուսումնական տարվա եզրափակիչ ակկորդը
Մայիս 15, 2018 | 13:19
Գիտություն
Ուսանողական
«Հաջողության պատմություններ»-ի` 2017-2018 ուսումնական տարվա եզրափակիչ ակկորդը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը:
Հանդիպումների շարքի` 2017-2018 ուսումնական տարվա եզրափակիչ հանդիպման շրջանակներում ուսանողական հանրույթի կողմից հյուրընկալվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պրն. Գագիկ Ղազինյանը: Պրն. Ղազինյանը ուսանողների հետ կիսվեց ոչ միայն իր հաջողության բանաձևով, այլև նշեց իր սիրելի գիրքը, ֆիլմը, կիսվեց խորհուրդներով: Բոլորի կողմից սիրելի դեկանը նշեց, որ եթե ուսանողի մոտ առկա է ցանկություն, կան մտավոր բավարար կարողություններ, ապա աշխատելու արդյունքում հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տա: Հանդիպման ընթացքում պրն. Ղազինյանը պատասխանեց ինչպես նախորդ բանախոսների պատրաստած հարցերին, այնպես էլ ներկաների հնչեցրած հարցերին: Պրն. Ղազինյանը ևս փաստեց, որ նման հանդիպումները պրոֆեսորադասախոսական կազմի հետ հնարավորություն են տալիս նոր գիտելիքներ ձեռք բերելու, իբրև ապագա իրավաբան ճիշտ ուղի ընտրելու և չմոռանալու ամենակարևորը` մարդկային հատկանիշները:
Միջոցառման հաջորդ հատվածում ամփոփվեց ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող հանդիպումների շարքի` շուրջ մեկ տարվա աշխատանքը: Նշենք, որ ընդհանուր առմամբ մեր հանդիպումների շարքին մասնակցել է ավելի քան 200 ուսանող ոչ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից, այլև բուհի այլ ֆակուլտետներից, ինչպես նաև գիտակրթական այլ հաստատություններից: Շատերը մեր հանդիպումներին հետևում էին առցանց` մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Ընդհանուր հաշվարկով մեր միջոցառումներին միացել է 2573 օնլայն հետևորդ: Մեր հանդիպումների մասին պատմող նյութերը հրապարակվում էին 17.am (Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կայք) և ysu.am հեղինակային կայքերում` մեզ հասանելի դարձնելով ՀՀ ողջ տարածքում:
Միջոցառման ավարտին «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքին մասնակցելու և ուսանողական հանրույթի հետ պիտանի խորհուրդներով կիսվելու համար պարգևատրվեցին մեր շատ սիրելի դասախոսներ Տարոն Սիմոնյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Սերոբյանը, Արթուր Վաղարշյանը, Տաթև Սուջյանը, Գևորգ Դանիելյանը և Անահիտ Մանասյանը: Ֆակուլտետի ուսանողները պարգևատրումից ևս անմասն չմնացին: Հանդիպումների շարքին առավելագույն ակտիվություն ցուցաբերելու համար պարգևատրվեցին`
1. Նարե Համբարձումյանը (2-րդ կուրս),
2. Անի Սարգսյանը (3-րդ կուրս),
3. Վահագն Թանգամյանը (2-րդ կուրս),
4. Մերի Բադոյանը (2-րդ կուրս),
5. Սամվել Ջաբաղյանը (4-րդ կուրս):
Միջոցառման փակման արարողության ժամանակ ներկաները միաձայն որոշեցին շարունակել հանդիպումների շարքը` ողջունելով հանդիպումների շարքի կազմակերպիչ - վարող, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Լեյլի Թադևոսյանին:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն խոստացավ համալրել հանդիպումների շարքը նորամուծություններով և հետաքրքիր գաղափարներով:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան