- Գլխավոր
- Նորություններ
- «Տուր փաթեթների կազմում և զբոսաշրջային շուկայի թիրախավորում» միջբուհական համաժողով
Հոկտեմբեր 15, 2018 | 14:14
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«Տուր փաթեթների կազմում և զբոսաշրջային շուկայի թիրախավորում» միջբուհական համաժողով
ՈՒԳԸ-ն շարունակում է համագործակցել այլ համալսարանների ՈՒԳԸ-ների հետ
Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ 50 ուսանողներ սերվիսի ամբիոնի վարիչ Գ. Ալեքսանյանի և նույն ամբիոնի դասախոս Ս. Սուվարյանի ուղեկցությամբ մեկնեցին Շիրակի պետական համալսարան, դեռևս նախորդ տարվանից ստեղծված կապն ևս մեկ անգամ ամրապնդելու համար: Այցելության նպատակն էր «Տուր փաթեթների կազմում և զբոսաշրջային շուկայի թիրախավորում» խորագրով համաժողովին մասնակցությունը։ Վերջինս կազմակերպվել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՇՊՀ ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով։ Գյումրիում ԵՊՀ-ականներին դիմավորեց ՇՊՀ-ի աշխարհագրության ամբիոնի վարիչ Լ. Մարտիրոսյանը: Համաժողովի բացման արարողությանն ողջույնի խոսքով հանդես եկան դասախոսներ՝ Լ. Մարտիրոսյանն ու Ս. Սուվարյանը, ինչպես նաև՝ ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանն և ԵՊՀ աշխ. և երկ. ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վեներա Ատլուկյանը: Համաժողովի ընթացքում իրենց զեկույցովներով հանդես եկան փոխանակման ծրագրով ԵՊՀ-ում կայուն զբոսաշրջության ուսանող Սեբաստիան Կյոնիխը, սերվիսի ամբիոնի մագիստրոս (1-ին կուրս) Նարինե Աբգարյանը ու ՇՊՀ և ԵՊՀ դասախոս Լ. Մարտիրոսյանը։ Յուրաքանչյուր զեկույցին հաջորդեց հարց ու պատասխանը, որոնցում ներգրավվեցին ինչպես 2 բուհերի դասախոսները, այնպես էլ ուսանողները: ԵՊՀ-ականները դեպի ՇՊՀ ձեռնունայն չէին գնացել, զեկույցի ավարտից հետո, որպես նվեր, ՇՊՀ ՈւԳԸ-ին հանձնվեցին ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների նոր լույս տեսած ժողովածուները: Համաժողովի ավարտից հետո ԵՊՀ-ականները, Լ. Մարտիրոսյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Գյումրու հին թաղամասերում` այցելելով Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ, ինչպես նաև այցելություն ունեցան Գյումրու Սև բերդ։ Որպես բոլվանդակալից և ստացված օրվա վերջնարդյունք` երկու բուհերը միմյանց խոսատացան շարունակել տվյալ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս նախորդ տարվանից, քանի որ այն կարևոր է և ունի մեծ նշանակություն։
Հեղինակ` Արմինե Թովմասյան