- Գլխավոր
- Նորություններ
- ՌԱԴԻՈՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՇԵՌՔԻՆ
Հոկտեմբեր 22, 2018 | 13:42
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ՌԱԴԻՈՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՇԵՌՔԻՆ
Անհրաժեշտ է բարեփոխել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի իրավակարգավորումները
Հոկտեմբերի 16-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվել էր ‹‹Ռադիոն և հեռուստատեսությունը իրավունքի կշեռքին›› խորագրով կլոր-սեղան քննարկում: Նպատակը՝ գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքի գործնական իրացումը, ինչպես նաև լրատվության միջոցների` ռադիոյի և հեռուստատեսության ազատության և անկախության սահմանադրական պահանջը: Դարաշրջանի պահանջները մղում են քայլեր ձեռնարկելու հեռուստատեսության և ռադիոյի ոլորտն առավել ճկուն դարձնելու և հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունն առավել ազատ ու անկաշկանդ դարձնելու ուղղությամբ, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական արագընթաց զարգացումներով, որոնց համահունչ անհրաժեշտ է բարեփոխել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի իրավակարգավորումները:
Ռադիոն և հեռուստատեսությունը համարվում են այն հզոր միջոցներից, որոնք կարող են փոխանցել Հայաստանում կամ ամբողջ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններ: Ավելի զարգացած վայրերում հեռուստատեսությունը փոխարինեց ռադիոն՝ որպես առավել վստահելի եւ նորությունների հիմնական աղբյուր: Ռադիոն և հեռուստատեսությունը ոչ միայն կարող են համարվել տեղեկատվություն ստանալու միջոց, այլ այն կարող է ազդել հասարակության անդամների կրթության , մշակույթի , դաստիարակության, մտածելակերպի, հայացքների, արժեքների ճիշտ գնահատման , ինչպես նաև ձևավորման վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում , որ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը կարգավորվի: Այդ նպատակով կազմակերպվել է վերոնշյալ կլոր սեղան քննարկումը:
Քննարկման բանախոսներ էին իրավաբան Նարեհ Ավետիսյանը և հաղորդավար Համլետ Առաքելյանը, ովքեր ներկայացրին օրենսդրությունը և վերհանեցին հիմնախնդիրները: Քննարկմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը Բարձրագույն դատական խորհդի փոխնագահ, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, իրավաբան Արմեն Մկրտչյանը, Ժամը լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ԵՊՀ և այլ բուհերի ուսանողներ: Քննարկման արդյունքում պարզաբանվեցին ռադիոյի և հեռուստատեսության գործունեության օրենսդրական դաշտի և գործնականում առկա խութերը, առաջարկվեցին լուծման մի շարք եղանակներ: Քննարկում անարդյուք չմնաց: Ոլորտի մասնագետները ձեռնամուխ կլինեն ոլորտի օրենսդարական փոփոխությունների իրականացմանը:
Հեղինակ` Վիկտորյա Հակոբջանյան