- Գլխավոր
- Նորություններ
- Աշխարհագրական ալիաս
Նոյեմբեր 12, 2018 | 13:48
Կրթություն
Ուսանողական
Աշխարհագրական ալիաս
Նոյեմբերի 8-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կայացավ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի կողմից համատեղ կազմակերպված «աշխարհագրական ալիաս» խաղը, որում ներգրավված էին ուսանողներ՝ ֆակուլտետի տարբեր բաժիններից:
Խաղի կանոնները գրեթե համընկնում էին նույնանուն խաղի կանոններին, հիմնական տարբերությունը՝ բառերի մասնագիտական լինելը, աշխարհագրական ուղղվածություն ունենալն էր։
Խաղը բաղկացած էր 3 փուլից: Յուրաքանչյուր փուլ ուներ իր առանձնահատկությունը, ըստ որի՝ առաջին փուլում ներառված էին բառեր՝ ֆիզիկական և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունից, իսկ երկրորդ փուլում ներառված բառերը վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի աշխարհագրությանը: Առաջին և երկրորդ փուլերի ժամանակ մասնակիցները բացատրելու և գուշակելու համար ունեին 60 վայրկյան ժամանակ:
Երրորդ՝ եզրափակիչ փուլում մասնակիցներին տրվում էր 30 վայրկյան ժամանակ, որի ընթացքում պետք է բացատրվեր ընդամենը 1 աշխարհագրական հասկացություն, որը գուշակելու դեպքում թիմին տրվում էր 2 միավոր:
Խաղին կարող էին մասնակցել 2-4 հոգուց բաղկացած, առավելագույնը 10 խմբեր։
Հաղթող ճանաչվեցին «Իմպուլս» թիմը ներկայացնող՝ Քարտեզագրության և կադաստրային գործ բաժնի 2-րդ կուրսի ուսանողները:
Ուսանողների ներգրավվածությունն ու խաղի հանդեպ ունեցած մեծ ոգևորությունն երկու կառույցների նախագահների մոտ առիթ դարձավ մտածելու, որ նմանատիպ համագործակցությունները՝ ինտելեկտուալ և տրամաբանական խաղերի կազմակերպումը, պետք է հաճախակի դարձնել:
Հեղինակ` Արմինե Թովմասյան