- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԵՐՎԻՍԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 03, 2019 | 16:43
Հասարակություն
«ՍԵՐՎԻՍԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սեմինար-քննարկում «Սերվիսի դերը հասարակության մեջ» խորագրով: Սեմինարի բանախոսը «Երևան մոլ»-ի մարկետինգի բաժնի վաճառքի և միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանն էր։
Դասախոսությունը, որի նպատակն ուսանողներին սպասարկման ոլորտում առկա մեթոդներին և հատուկ աշխատելաոճին ծանոթացնելն էր, կազմակերպվել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից:
Ֆակուլտետի ՈՒԽ անդամ Արփի Մնացականյանը, որը շատ տպավորված էր հանդիպումից, ասաց. «Մասնագիտական նմանօրինակ միջոցառում կազմակերպելուն օգնել են ոչ միայն ՈՒԽ անդամները, այլև մեր ֆակուլտետի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Մենք պատրաստվում ենք նոր հյուրեր ևս ունենալ և մասնագիտական հանդիպումներ կազմակերպել»։
Ոլորտին վերաբերող գիտելիքներից բացի՝ սեմինարի բանախոս Ինգա Մուրադյանն ուսանողներին նաև հետաքրքիր խորհուրդներ տվեց՝ գործնականում դրանք կիրառելու համար։ Նա խոսեց սպասարկման ճիշտ ձևի, հնարավորությունները ճիշտ օգտագործելու, մատուցվող ծառայության վերաբերյալ առավելագույն տեղեկացված լինելու, գովազդի մասին, որոնք միայն կբարձրացնեն սպասարկման որակը:
Ուսանողների հետ հանդիպման էր եկել նաև «Գոլդ սպա» և «Elgreece» ընկերությունների մարկետինգի բաժնի ղեկավար Հենրիկ Համբարձումյանը, որը նույնպես խոսեց տարբեր ազգերի մոտ մարկետինգի և սերվիսի դրսևորումների մասին։