- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Հոկտեմբեր 15, 2019 | 15:53
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները հոկտեմբերի 2 – ին այցելեցին ՀՀ Ազգային գրադարանի գրատպության թանգարան:
Այցի ընթացքում ուսանողները շրջեցին թանգարանի 6 ցուցասրահներում, ծանոթացան նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներին (ժայռապատկերներ, սեպագիրարձանագրություններ):
Հայոց այբուբեն սրահում ուսանողները դիտեցին գրչության տեսակներն եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:
ՈՒԳԸ անդամները տեղեկացան նաև հայկական առաջին տպագիր գրքերի մասին, ծանոթացան սփյուռքի հայկական տպարանների և գրքերի հետ:
Գրահրատարակչության սրահում ցուցադրված էին տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Անդամներին բավական հետաքրքիր էր գրքի տպագրության գործընթացին ծանոթանալը:
Ուսանողները դիտեցին Հայաստանի, Արցախի մամուլի եզակի նմուշները, հայկական դրամանիշները, նաև այն քարտեզները, որտեղ հիշատակված է Հայաստանը:
Հեղինակ` Արեն Խարազյան