- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՈՂՋ ՖՈՆԴԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
Հոկտեմբեր 07, 2021 | 15:55
«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՈՂՋ ՖՈՆԴԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է համավարակի պայմաններում ԵՊՀ գրադարանի գործունեությանը, գրքերի և գիտական աշխատանքների թվայնացման գործընթացին, պատմել գրադարանի զարգացման հեռանկարների մասին և շնորհավորել Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
- Պարո՛ն Միրզոյան, վերանորոգումից հետո արդյո՞ք նկատում եք ուսանողների այցելությունների աճ:
Հարկ է նշել, որ մեր ուսանողները բավականին հետևողական են գրադարանում տեղի ունեցող աշխատանքների նկատմամբ, և երբ ավարտվեցին մեր ընթերցասրահներից մեկի վերանորոգման աշխատանքները, ուսանողները մեծ ոգևորությամբ սկսեցին այնտեղ այցելել՝ հաճելի միջավայրում գիրք կարդալու համար:
Նրանք խնամքով են վերաբերում նաև գրադարանի գույքին:
- Ինչպե՞ս կգնահատեք գրքերի թվայնացման գործընթացը:
- Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ առաջիկայում կունենանք ԵՊՀ գրադարանում առկա գրադարանային ողջ ֆոնդի արտացոլումն առցանց կատալոգում:
Թվային գրադարան ասելով՝ հասկանում ենք նաև թվային սպասարկումը, որն այսօր ամբողջությամբ կատարում ենք:
- Պարո՛ն Միրզոյան, իսկ ի՞նչ կմաղթեք Ձեր աշխատակիցներին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Մեր բոլոր աշխատակիցներին մաղթում եմ հետաքրքիր աշխատանք, ցանկանում եմ նաև, որ մենք շուտ դուրս գանք այս համավարակային փուլից, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք մեր աշխատանքի բնականոն ընթացքին:
Իսկ անձնական կյանքում կմաղթեմ այն լավագույնը, ինչը կարելի է մաղթել մարդկանց:
Պողոսյան Անի