- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայի մեդալակիրներ
Հունիս 26, 2024 | 16:14
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայի մեդալակիրներ
Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO) ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ․ Մարիամ Գալստյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Նանե Անանիկյանը՝ արծաթե մեդալ։
Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ը Բալիում (Ինդոնեզիա) անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում:
ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Անանիկյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը և Հրաչյա Սևոյանը, «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Անի Գևորգյանը, Կոտայքի մարզի Հրազդանի №10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Դանիելյանը: Բրոնզե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։
Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել և հաղթահարել են նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:
Հատկանշական է, որ Հայաստանի 3 կրթօջախները եզրափակիչ փուլում ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։
Նշենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները, համաձայն ՀՀ Կառավարության N 597-Ն որոշման, բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների։