- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհերի ցանկում
Նոյեմբեր 21, 2024 | 15:59
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհերի ցանկում
Երևանի պետական համալսարանը բարելավել է դիրքերը աշխարհի լավագույն համալսարանները վարկանիշավորող հեղինակավոր աղյուսակներում։

«QS» վարկանիշավորման աղյուսակի նոր արդյունքների համաձայն՝ Երևանի պետական համալսարանը շարունակում է լինել լավագույնների ցանկում ընդգրկված հայաստանյան միակ բուհը:

Աշխարհի լավագույն վարկանիշավորման աղյուսակներում հայտնվելն ու շարունակաբար դիրքերի բարելավումը կարևոր են համալսարանի ճանաչելիության և հեղինակության բարձրացման համար, ինչի շնորհիվ ստեղծվում են նոր հնարավորություններ՝ համաշխարհային կրթական ու գիտական հարթակներում առավել հեղինակավոր դիրք զբաղեցնելու համար։
Ըստ նոր տվյալների՝ ԵՊՀ-ն «QS World University Rankings»-ում զբաղեցնում է 901-րդ տեղը, «QS Europe University Rankings»-ում՝ 412-րդ, իսկ «QS Europe University Rankings Western Asia»-ում՝ 22-րդ հորիզոնականը։ Ըստ «QS WUR Ranking by Subject»-ի` առանձին բնագավառների վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բնագավառներում 601-620-րդ տեղում է։

ԵՊՀ-ն ընդգրկված է նաև «Times Higher Education»-ի կողմից վարկանիշավորված աշխարհի լավագույն համալսարանների ցանկում, ինչը վկայում է, որ ԵՊՀ գիտական արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ըստ «Times Higher Education»-ի՝ ԵՊՀ-ն աշխարհում 1501+ հորիզոնականում է, ֆիզիկայի բնագավառում՝ 1001+, իսկ միջգիտակարգային վարկանիշավորմամբ՝ 601+ տեղում («2025 Times Higher Education Interdisciplinary Science Rankings in association with Schmidt Science Fellows»)։
«QS» վարկանիշավորման աղյուսակում ԵՊՀ զբաղեցրած դիրքերը մեծապես կնպաստեն բուհի միջազգայնացմանը, նոր կապերի հաստատմանը և նորանոր ծրագրերի իրականացմանը: