ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
ysu.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հյուրընկալված անվանի գործիչներին
![About-Hovhannes-Baghramyan](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/cKDpn1oZApici3OVfJSykiUup2.jpg?h=e29548f8&itok=JU9mVVUA)
1968 թվականին Խորհրդային միության նշանավոր զորահրամանատար, մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում՝ հանդիպելով ԵՊՀ ղեկավարության և ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել 1966- 1977 թվականներին ԵՊՀ ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Սիմոն Հախումյանը, ԵՊՀ կուսկոմի առաջին քարտուղար , պատմաբան Փայլակ Ենգոյանը, փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը և այլք:
Տեսանյութը հրապարակվում է առաջին անգամ:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը