- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ 4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սեպտեմբեր 03, 2019 | 14:52
Կրթություն
ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ 4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման:
Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:
Նշենք, որ ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից:
Տեղեկացնենք, որ ուսման վարձավճարն անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 2470100009060000:
Պատրաստեց Քնար Միսակյանը