- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԿԻԵՎԻ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Դեկտեմբեր 13, 2019 | 10:18
Հասարակություն
ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԿԻԵՎԻ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, դեկտեմբերի 11-ին Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
«Սահմանադրական կայունությունը ժամանակակից աշխարհում» թեմայով դասախոսությունը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական իրավունքի կենտրոնի կողմից:
Դասախոսությանը ներկա են եղել Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ծավալվել է հետաքրքիր քննարկում սահմանադրական կայունության, սահմանադրական զարգացումների, սահմանադրական կայունության և քաղաքականության, ժամանակի ու սահմանադրական կայունության միջև կապի, սահմանադրական զարգացումների սահմանադրականության, սահմանադրական զարգացումների եղանակների արդյունավետ համադրման և իրացման, ինչպես նաև այլ հարցադրումների վերաբերյալ:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և Գերմանական իրավունքի կենտրոնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ԵՊՀ-ի և Կիևի համալսարանի իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու քայլեր: