- Գլխավոր
- Նորություններ
- «ԽՈՍԵ՛ՆՔ ԱՐԱԲԵՐԵՆ». ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ
Հունիս 19, 2019 | 13:39
Գիտություն
«ԽՈՍԵ՛ՆՔ ԱՐԱԲԵՐԵՆ». ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Խոսե՛նք արաբերեն» դասագրքի ներկայացումը:
Գիրքը ստեղծվել է «Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի և Արաբագիտության ամբիոնի դոցենտներ Ալիս Էլոյանի ու Սոնա Տոնիկյանի համագործակցության շնորհիվ:
Արաբագիտություն ամբիոնի դասախոս Սեդրակ Հրայր Միքայէլ Յովսէփեանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց դասագիրքը:
Դասագրքի մասին խոսեցին նաև հեղինակներ Ալիս Էլոյանը և Սոնա Տոնիկյանը:
Գրական արաբերենի այս դասագիրքը ստեղծված է ոչ մասնագիտական բաժինների և լեզվի կենտրոնների համար: Այն սկսնակ երկրորդ՝ A2 մակարդակի է:
Ինչպես նշեցին գրքի հեղինակները, վերջինս բաղկացած է 15 դասից, որոնք համապատասխանում են այն հիմնական թեմաներին, իրավիճակներին, որոնց առնչվում են լեզու սովորողները:
Գրքի շապիկի ձևավորման հեղինակն է ամբիոնի դոցենտ Ռուբեն Միրաքյանը:
Ըստ հեղինակների՝ դասագրքի բաժինները՝ նոր բառապաշար, քերականություն, ընթերցանություն, ունկնդրում և այլն, տարանջատված են գույներով, ինչի արդյունքում լեզվի ուսուցումն առավել արդյունավետ է դառնում:
Հեղինակները ներկաների ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ դասագրքում հիմնականում փորձել են խուսափել տեքստերով նյութը ծանրաբեռնելուց և նախընտրել են պատկերներով, գրաֆիկներով աշխատել:
Նշենք, որ հետագայում նախատեսվում է լույս ընծայել դասագրքեր նաև լեզվի այլ մակարդակների համար:
Մարի Ռաֆյան