- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հոկտեմբեր 04, 2021 | 17:18
ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Նոբելյան կոմիտեն բժշկության 2021 թ. նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում շնորհել է հայազգի Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուսին:
Ինչպես նշվում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում, գիտնականներն այս մրցանակին արժանացել են ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները կարողացել են պարզել, թե կոնկրետ ինչ ընկալիչներ են փոխանցում համապատասխան նյարդային ազդակները, որոնք թույլ են տալիս մարդուն զգալ ջերմաստիճանի փոփոխությունը և ճնշումը մարմնի վրա։
Նոբելյան կոմիտեի հրապարակման մեջ նշվում է, որ այս գիտական բացահայտումները սկիզբ են դրել հետազոտական ակտիվ գործունեության, որոնք կօգնեն ըմբռնել, թե ինչպես է մեր նյարդային համակարգն ընկալում ջերմությունը, ցուրտն ու մեխանիկական գրգռիչները:
Մեծ ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ ԵՊՀ-ն հստակ քայլեր է պատրաստվում ձեռնարկել մեծարգո գիտնականներին հյուրընկալելու Մայր բուհի ջերմ պատերից ներս և ստեղծելու հարթակ համագործակցության համար: