- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «BioEXPO» («ԲիոԷՔՍՊՈ») ԵՐԿՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլ 18, 2022 | 14:10
Կրթություն
Գիտություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «BioEXPO» («ԲիոԷՔՍՊՈ») ԵՐԿՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 15-16-ը կազմակերպված միջոցառման շրջանակում ֆակուլտետի յոթ ամբիոններ ներկայացրին իրենց գործունեությունը:
Ցուցահանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ, Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՀ-ում կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի մասնակիցներ, ՀՊՄՀ-ի ուսանողներ և այլ հյուրեր։
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆակուլտետում իրականցվող հետազոտական աշխատանքներին, նորագույն սարքավորումներին, որոնք կիրառվում են լաբորատոր հետազոտություններ իրականացնելիս։
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվեցին տարաբնույթ գիտափորձեր։ Կարևորելով միջոցառման դերն ու նշանակությունը՝ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Թագուհի Մկրտչյանը նշեց. «Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու ֆակուլտետում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև օգնելու ներկա գտնվող աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում»:
Միջոցառման ավարտին ֆակուլտետի ՈՒԽ աշխատակազմի ներկայացուցիչներին շնորհակալագրեր տրվեցին՝ կազմակերպչական աշխատանքներում ակտիվ դերակատարում ունենալու համար։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնած միջոցառմանը օժանդակել էին փոխդեկան Կարեն Ղազարյան, պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ: