Սեպտեմբեր 11, 2019 | 09:11
Կրթություն
Հեռակա բակալավրիատում սովորող ուսանողներին դիմավորեց Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, որը ողջունեց շրջանավարտներին ու շնորհավորեց պատմաբանի մասնագիտություն ձեռք բերելու առթիվ։
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և դեկանի տեղակալ Հայկ Մխոյանը։
Նրանք նույնպես շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։
«Սա պատմական պահ է, քանի որ 100-ամյա բուհի նոր պատմաբաններն իրենց դիպլոմները ստանում են հենց ԵՊՀ պատմության թանգարանում»,- ասաց Էդիկ Մինասյանը։
Շնորհավորանքի խոսքերից հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, ինչպես նաև ծաղիկներ և գրքեր։