- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Հուլիս 10, 2019 | 20:46
Ուսանողական
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները հանդիսավոր արարողությամբ այսօր ստացան իրենց դիպլոմները։
Մասնաշենքի բակում հավաքվել էին մասնաճյուղի ղեկավար կազմը, դասախոսներ, բոլոր ֆակուլտետների առկա և հեռակա բաժինների շրջանավարտներ։
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ողջունելով հավաքվածներին, նշեց, որ մասնաճյուղի դասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայում` զարգացնելու և կատարելագործելու կրթական ծրագրերը` ապահովելով ուսանողներին անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով։
«Դուք ԵՊՀ-ի գաղափարախոսության, լույսի կրողներն եք մեր հասարակության մեջ։ Այս կրթության հիման վրա, ես վստահ եմ, որ դուք հաջողելու եք։ Մաղթում եմ ձեզ եռանդ, կամք ու կորով»,- բարի երթ մաղթեց Արտակ Ցուցուլյանը։
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանապազօրյա աղոթքով ողջունեց և օրհնեց շրջանավարտներին։
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, մարզի զորամասի հրամանատարական կազմը` հրամանատարի գլխավորությամբ, դպրոցների տնօրեններ։
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով, իսկ արդեն երեկոյան շրջանավարտները շարունակեցին տոնել Ենոքավանում։
Մարի Ռաֆյան