- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Հոկտեմբեր 03, 2019 | 16:13
Կրթություն
«ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հոկտեմբերի 1-ին հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջև համագործակցությանը սկիզբ է դրվել 2018-2019 ուսումնական տարվանից:
Համագործակցություն շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 5 ուսանողներից բաղկացած թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված նյուրնբերգյան հեղինակավոր դատախաղ-մրցույթի՝ Գերմանիայում ընթացող բանավոր փուլին:
Հանդիպման ընթացքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին, որ նյուրնբերգյան դատախաղ-մրցույթում ներկայացված թիմի՝ Իրավագիտության ֆակուլտետում այս պահին սովորող ուսանողները մեկ ուսումնական տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության ոլորտները: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել լրագրողների իրավական կրթության ապահովման ոլորտում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ լրագրողների վերապատրաստման դասընթացների անցկացման, ինչպես նաև մագիստրատուրայում առանձին կրթական ծրագիր նախատեսելու ուղղությամբ:
Պատրաստեց Քնար Միսակյանը