- Գլխավոր
- Նորություններ
- «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՄՆ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հունիս 22, 2022 | 16:47
Կրթություն
Գիտություն
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՄՆ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «ISTC»-ի համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ հայտարարված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 25-ն է: Առկա է 4 անվճար տեղ, որոնց կարող են հավակնել 1-ին փուլի դիմորդները։
Ծրագրի շրջանակում ստեղծվել է ակտիվ համագործակցություն ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և «NVIDIA» խոր ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագրին համապատասխան և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից ուսումը շարունակելու ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնային հովտի կազմակերպություններում։
Լավագույն ուսանողները միևնույն ժամանակ հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից «PMI Science»-ի աջակցությամբ:
Նշենք, որ մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից մինչ այժմ ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողի։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մի մասնիկը դառնալ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով «Python», «R», «Java» ծրագրավորման լեզուները և տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդի մեթոդները։
Ծրագրին կարող են դիմել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի բոլոր շրջանավարտները՝ անկախ ավարտելու տարեթվից, միջին որակական գնահատականից և մասնագիտությունից։
1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 25-ը՝ ժամը 18։00-ն, առցանց տարբերակով։
Քննությունը կանցկացվի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, «ISTC» կենտրոնում։
Դիմել կարող եք https://bit.ly/3tSe970 հղմամբ։
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ https://bit.ly/3HGvo0W հղմամբ։
Հեռ․՝ +374 (41) 804 461, +374 (60) 710 668
Էլհասցե՝ infodsb.ysu@gmail.com
Կայքէջ՝ www.dsb.am