- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Մայիս 24, 2019 | 14:47
Հասարակություն
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի և Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի համատեղ նախաձեռնությանը մասնակցում էին հայաստանյան 6 բուհերի 36 ուսանողներ: Ապագա իրավաբաններն ու լրագրողներն իրենց տեսանյութերով անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերին, պատրաստել են տարբեր թեմաներով հետաքննական ռեպորտաժներ, ներկայացրել են նաև անհատական թեմաներ:
Մեզ հետ զրույցում «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի մասնակից Աննա Կոստանյանը նշեց, որ այս նախագծի առաջադրանքները կատարելիս իր համար պարզ դարձավ, թե ինչքան կարևոր գիտելիքներ են ստացել ֆակուլտետում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ռիմա Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մրցանակները հաղթողներին շնորհեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ԻԱԿ նախագահ, «Իրազեկ Հայաստան» ծրագրի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Լրագրողական մենամարտ» նախագծի հեղինակ Կարեն Անդրեասյանը, Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Լափորթը։