- Գլխավոր
- Նորություններ
- ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հուլիս 25, 2019 | 13:43
Գիտություն
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
Սեպտեմբերի 25-27-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվելու է «Եվրասիական շաբաթ-2019» IV միջազգային համաժողովը: Այս որոշումը կայացվել է միջոցառման կազմակերպչական հանձնաժողովի առաջին նիստում: Որպես համաժողովի անցկացման հարթակ ընտրվել է «Ալա-Արչա» թիվ 1 պետական նստավայրը, որտեղ տեղի են ունենում Ղրղզստանի հիմնական տնտեսական և քաղաքական իրադարձությունները:
Ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարի համաժողովն անցկացվելու է «ԵԱՏՄ. համախմբում, զարգացում, ուժ» կարգախոսով։
««Եվրասիական շաբաթ» IV միջազգային համաժողովի օրակարգը կենտրոնացած է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարի քննարկման, ինտեգրման նոր վեկտորների նշանակման, արևելյան արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման և արտահանման հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև տնտեսական գլոբալ տատանումներից խոցելիության նվազեցման ուղղությամբ միջոցառումների մշակման վրա»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային խորհրդի (նախարար) անդամ, «Եվրասիական շաբաթ» IV միջազգային համաժողովի կազմկոմիտեի նախագահ Վերոնիկա Նիկիշինան:
Համաժողովը ծրագրի մեջ ներառում է ավելի քան 20 հրապարակ՝ երեք բլոկում: Սա ռազմավարական ուղի է, որն ընդգրկում է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական և հեռանկարային ոլորտները: Երիտասարդական միջոցառման շրջանակում կազմակերպվելու են ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդի դպրոց, ԵԱՏՄ-ի համալսարանների նիստ, ինչպես նաև բիզնես խաղ և նիստ աշխատունակության հարցերի թեմայով:
Համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը և փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը, ինչպես նաև գործարար և արտահանող խմբակցության ներկայացուցիչներ:
«Եվրասիական շաբաթ-2019» -ում առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվում են ոչ միայն փորձառու արտադրողներ, որոնք պատրաստակամ են ներկայացնել իրենց փորձը, այլև ընկերություններ, որոնք դեռ փնտրում են բիզնես լուծումներ:
Հիշեցնենք, որ «Եվրասիական շաբաթվա» միջազգային ցուցահանդեսն անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ: Անցած տարիների արդյունքները ցույց են տվել, որ համաժողովը դարձել է հիմնական գործարար միջոցառում և ազատ կարծիքի փոխանակման հարթակ գործարարների, պետական մարմինների, ԵԱՏՄ և երրորդ երկրների փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար:
Համաժողովի նպատակն է ներկայացնել աշխարհին ԵԱՏՄ երկրների հնարավորություններն ու ներուժը մեթոդաբանություն մշակելու և միասնական տնտեսություն ձևավորելու համար: Համաժողովի անցկացումն ուղղակիորեն նպաստում է «B2B» կապի ցանցի ստեղծմանը և երրորդ երկրների ընկերությունների՝ որպես պոտենցիալ սպառողների և ներդրողների ներգրավմանը՝ արտահանման համար մրցունակ արտադրանք ստեղծելու համար:
Համաժողովին մասնակցելու և այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել հետևյալ տվյալներով․ պատասխանատու անձ՝ Անաստասիա Մատյուսովա (Anastasia Matyusova), էլ․ փոստ՝ press@eurasianweek.com, հեռախոս՝ (+7 910) 461 38 32: