- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՇՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈԱՅԳԻ
Դեկտեմբեր 16, 2019 | 16:07
Հասարակություն
ԴԱՇՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈԱՅԳԻ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնին կից գործող «Բնության հետքերով» ակումբը դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերպել էր գիտարշավ դեպի Ստեփանավանի դենդրոայգի:
Այս տարվա հոկտեմբերին ստեղծված «Բնության հետքերով» ակումբի նպատակն է ուսանողներին ներգրավել կենդանաբանական հետազոտություններում, դաշտային աշխատանքներում, ինչպես նաև նրանց ծանոթացնել կենդանաբանության արդի հիմնախնդիրներին:
Ակումբի կողմից կազմակերպված արշավին մասնակցում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի առաջին, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները, ինչպես նաև ՀՊՄՀ համալսարանի ԿՔԱ ֆակուլտետի ուսանողները, որոնք նույնպես «Բնության հետքերով» ակումբի անդամներ են:
Գիտարշավի նպատակն էր ուսումնասիրել վայրի կենդանիների կենսագործունեության հետքերը, բները և թաքստոցները: Արշավի ընթացքում մասնակիցները շրջայց են կատարել դենդրոայգում և իրականացրել դաշտային ուսումնասիրություններ, որոնց արդյունքում գրանցել են որոշ կաթնասունների կենսագործունեության հետքեր:
Պատրաստեց Քնար Միսակյանը