Հուլիս 19, 2019 | 20:21
Քաղաքականություն
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան: Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որը, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։
ԵՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի։
ԵՊՀ կանոնադրություն՝ http://documentation.ysu.am