- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՆԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Դեկտեմբեր 12, 2018 | 17:48
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՆԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԵՊՀ երիտասարդ միջազգայնագետների ակումբի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Գենդերային անհավասարություն: Կանանց և աղջիկների բռնության դեմ պայքար» խորագրով:
Սեմինար-քննարկումը կազմակերպել էին ԵՊՀ երիտասարդ միջազգայնագետների ակումբի անդամներ Միլենա Մաթևոսյանը և Մեղեդի Քիլիսյանը , որոնք սովորում են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Ուսանողուհիները մասնակցել էին Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված համանուն սեմինարին, ապա որոշել իրենց ստացած գիտելիքները փոխանցել ընկերներին՝ կազմակերպելով այս սեմինար-քննարկումը, որի նպատակն ուսանողներին իրազեկելը, բացատրելը և բռնության դեմ պայքարին աջակցելն էր:
«Մեր հասարակության մեծ մասը դեռևս չի տարբերում սեռը գենդերից, որին մենք նույնպես անդրադարձանք սեմինարի ընթացքում և ինտերակտիվ կերպով քննարկեցինք, թե ինչ դերեր են տրվում տղամարդկանց և կանանց, բռնության ինչ տեսակներ են կիրառվում՝ պայմանավորված գենդերով»,- մեզ հետ զրույցում ասաց Միլենա Մաթևոսյանը:
Միջոցառման ընթացքում ուսանողուհիներն իրենց ընկերներին Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրված տեսապատկերի միջոցով պատմել են, որ ըստ պաշտոնական տվյալների՝ տասը կանանցից երկուսը ենթարկվում են բռնության, ապա քննարկել բռնության տեսակները և դրանց դեմ պայքարելու մեթոդները: