- Գլխավոր
- Նորություններ
- 5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Հունիս 22, 2018 | 17:27
Կրթություն
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
«Հասարակայնության հետ կապեր»
«Առաջինը, միանշանակ, խորհուրդ կտամ մեր ծրագիրը՝ «Հասարակայնության հետ կապեր», քանի որ այն տալիս է բազմակողմանի գիտելիքներ, մասնագետներն աշխատաշուկայում պահանջարկ ունեն, տեսականի և պրակտիկի համադրությունը հնարավորություն է տալիս ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ»:
«Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն»
«Այն ակտուալ է, հետաքրքիր և պահանջված: Միգրացիոն հիմնախնդիրները կան ամբողջ աշխարհում՝ կապված Մերձավոր Արևելքի, Սիրիայի հետ»:
«Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն»
«Իմ հիմնական մասնագիտությունը սոցիոլոգն է, ես սոցիոլոգիական գիտությունների թեկնածու եմ, ուստի կառաջարկեի մեր մյուս ծրագիրը՝ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն», որը նույնպես տարբեր մասնագետների առաջարկում է հետազոտական լայն ու բազմաբնույթ մեթոդների ուսումնասիրություն, ինչպես նաև դրանց կիրառման շնորհիվ հավաքագրված տվյալների, տեղեկատվության վերլուծության մեթոդներ, հնարավորություններ»:
«Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն»
«Այս ծրագիրը նույնպես բավականին պահանջված է: Մեր ներքին քաղաքականության, սոցիալական հիմնախնդիրների լուծման, համակարգի կայունացման գործում շատ կարևոր են այս մասնագետները»:
«Հնագիտություն», «Ազգաբանություն», «Մշակութաբանություն»
«Ես կմնայի հասարակագիտության ոլորտում, բայց փոքր-ինչ կփոխեի ուղղվածությունս: Կգնայի դեպի հնագիտություն, ազգաբանություն, մշակութաբանություն: Դա միշտ եղել է wish-list-իս մեջ. միշտ ցանկացել եմ խորանալ այդ ոլորտներում, զբաղվել դրանով, բայց ժամանակի առումով չեմ հասցրել»:
«Կովկասագիտություն», «Եվրոպագիտություն»
«Եթե ուսանող լինեի, ապա ամենամեծ երկընտրանքը «Կովկասագիտության» և «Եվրոպագիտության» ծրագրերի միջև կլիներ, քանի որ դրանք իմ մասնագիտական հետաքրքրությունների ցանկում են: Շատ մեծ է ձգտումը, ցանկությունը ներսից ու մասնագիտորեն ճանաչելու այդ տարածաշրջանների երկրների առանձնահատկությունները»:
Մարի Ռաֆյան