- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոս 30, 2019 | 13:35
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին:
Ծրագրի շրջանակում առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխաններն ու լինելու իրազեկված:
Օգոստոսի 29-ին մեկնարկած ծրագրին այսօր մասնակցում էին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Ֆիզիկայի, Կենսաբանության, Սոցիոլոգիայի, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների և Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Դավիթ Ափոյանը, որը շնորհավորեց բուհ ընդունվածներին ու մաղթեց նրանց բարի գալուստ:
«Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագրի բանախոսներ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանը և ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթև Սողոյանը խոսեցին ուսանողների համար առաջնային ու կսրևոր մի քանի դրույթի մասին, բացատրեցին կրթական գործընթացի կազմակերպումն ու համալսարանի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարգը:
Միջոցառման վերջում առաջինկուրսեցիներին ուղղորդեցին դեպի իրենց ֆակուլտետներ:
Հիշեցնենք, որ «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը:
Մարինա Առաքելյան