Հոկտեմբեր 11, 2018 | 15:27
Կրթություն
2016 թ.-ից սկսած «L՛Ancillaire» կազմակերպությունն անվանական կրթաթոշակ է սահմանել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կրթություն ստացող և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողների համար:
Կազմակերպության սահմանած կրթաթոշակին են արժանացել բարձր առաջադիմություն ունեցող մոտ 22 ուսանող:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցի ընթացքում «L՛Ancillaire» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին կրթաթոշակակիր ուսանողների հետ և արտահայտեցին իրենց նախաձեռնության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:
«L՛Ancillaire» կազմակերպության գլխավոր քարտուղար Բեռնար Հոլասյանը և Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը քննարկեցին նաև իրենց համագործակցությունն ընդլայնելուն ուղղված քայլերը: