- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Հունիս 18, 2019 | 17:26
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին:
Հյուրերին դիմավորեցին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը, Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հյուրերին ներկայացրեց Իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը, ծրագրերը և այն ոլորտները, որոնք ունեն կադրերի վերապատրաստման խնդիր:
Կողմերը քննարկեցին նաև երկու համալսարանների միջև համագործակցության նոր ուղիները, ծրագրերի և համատեղ դասընթացների կազմակերպման վերաբերող հարցեր:
Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին նշեց, որ ծրագրերի և համագործակցության մասին տեղեկացնելու է նաև իր գործընկերներին:
Ապագայում նախատեսվում են այցելություն Հռոմ, ԵՊՀ իրավագետների՝ համապատասխան ոլորտներում վերապատրաստում, ինչպես նաև Լուիսս համալսարանի իրավագիտության ոլորտի մասնագետների հետ փորձի փոխանակում:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանն ասաց, որ առարկայական ծրագրերը կազմելիս բակալավրիատի բազային գիտելիքների կրթության շրջանակում սնանկության վարույթը ներառված չէ, իսկ սա այն ոլորտներից է, որտեղ առկա է մասնագետների վերապատրաստման կարիք. «Հետագա համագործակցությունն այս ամենը լուծելու հնարավորություն կընձեռի»: