- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբեր 25, 2018 | 17:11
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր Քիմիայի ֆակուլտետում զեկուցմամբ հանդես եկավ ֆակուլտետի շրջանավարտ, Բորդոյի համալսարանի քիմիայի և կենսաբանության եվրոպական ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Միքայել Ազնաուրյանը:
Միքայել Ազնաուրյանը զբաղվում է կենսաբանական համակարգերի ֆիզիկական քիմիայով: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, Մ. Ազնաուրյանը ճանաչված գիտնական է, ունի մեծ թվով հրապարակումներ, զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ գիտաժողովներում, իսկ այսօր էլ գիտական խմբի ղեկավար է:
«Միքայել Ազնաուրյանն ուրախությամբ պատրաստ է համագործակցել մեր ֆակուլտետի հետ, աջակցել շնորհալի ուսանողներին, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում նրանց ընդունել հետազոտական իր խումբ: Բացի դրանից՝ նա ցանկություն ունի պարբերաբար այցելել և դասախոսություններ կարդալ մեր ուսանողների համար»,- ասաց Շիրազ Մարգարյանը:
«Սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքային դինամիկայի միկրոսկոպիկ հետազոտությունները մոլեկուլային մակարդակի վրա` լուծույթներում և կենդանի բջիջներում» թեմայով զեկուցման ժամանակ հանդիպման բանախոսը լսարանին ներկայացրեց իրենց հետազոտության վերջին արդյունքները՝ անդրադառնալով նաև կիրառված մեթոդներին:
Զեկուցման ավարտին Միքայել Ազնաուրյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Քնար Միսակյան