- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
Նոյեմբեր 08, 2022 | 15:06
Կրթություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
Լիեժում մեկնարկել է «MINERVA» (Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում) ծրագրի շրջանակում անցկացվող հերթական աշխատաժողովը, որին մասնակցում են ծրագրում ներգրավված բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:
Երևանի պետական համալսարանը քառօրյա աշխատաժողովում ներկայացնում են ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, տեղեկատվական համակարգերի և ցանցի զարգացման բաժնի վարիչ Արթուր Ապրեսյանը:
Աշխատաժողովն սկսվել է մասնակիցների և Լիեժի համալսարանի փորձագետների հանդիպմամբ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում կատարված քայլերն ու ընթացիկ գործողությունները, ինչպես նաև ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցերը։
Աշխատաժողովի առաջին օրն ամփոփվել է Լիեժի համալսարանի հետազոտողների հետ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի ձևաչափով ծրագրի ներկայիս իրադրությունն ամփոփելու և բոլոր հնարավոր խոչընդոտներին միասնական լուծումներ տալու:
Նշենք, որ հայ-մոլդովական համատեղ «MINERVA» ծրագիրն ունի երկու հիմնական ուղղություն՝ գիտության կառավարում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք: