- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕՍՆԱԲՐՅՈՒԿԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 25, 2018 | 13:28
Կրթություն
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕՍՆԱԲՐՅՈՒԿԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի պատվիրակությանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ու ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի միջև հերթական համագործակցության շրջանակում:
Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի ուսանողները ԵՊՀ էին այցելել ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Վիլֆրեդ Հելմանի ղեկավարությամբ։
Հանդիպմանը ներկա էին Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, մագիստրոսական ծրագրի ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Երևանի պետական համալսարանը, Հայաստանում սոցիալական աշխատանքի ձևավորման պատմությունը, համալսարանում սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման գործընթացը:
Անդրադառնալով կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներին՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին տեսական ու գործնական ուսուցման խնդիրները, միջազգային համագործակցության ծրագրերը և այլն։
Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի պատվիրակության անդամները ներկայացրին սոցիալական աշխատողների մասնագիտական ուսուցման փորձն իրենց համալսարանում։
Հանդիպման ընթացքում քննարկումներ ծավալվեցին ոլորտային հարցերի վերաբերյալ: