- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայիս 17, 2018 | 15:54
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայիսի 19-ին Միկա մարզահամալիրում տեղի կունենա «Personal Branding Forum-2018»-ը (PBF):
«Personal Branding»-ն ամենամյա ֆորում է, որում ներգրավված են առաջատար թրեյներներ, հաջողած գործարարներ և հանրային դեմքեր, շուկայում մեծ պահանջարկ ունեցող մարկետոլոգներ և բրենդավորողներ, ինչպես նաև հանրային ճանաչում ունեցող հայ երգիչներ։
«Monoscope Media Holding» ընկերության կողմից կազմակերպվող ֆորումի նպատակն է մասնակիցներին փոխանցել շփման և հաղորդակցման հմտություններ, անձը բրենդավորելու մարկետինգային հմտություններ և վստահություն հետագա քայլերում:
Մեզ հետ զրույցում ֆորումի ծրագրի ղեկավար, ԵՊՀ միջազգային հարաբերությունների չորրորդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Աճեմյանն ասաց, որ ֆորումը մասնակիցներին կսովորեցնի, թե ինչպես ստեղծել անուն, որին կվստահեն գործատուները, հաճախորդները, գործընկերները և նույնիսկ մրցակիցները:
«Personal Branding» ֆորումի խոսնակներն են լինելու թրեյներՄուշեղ Ավետիսյանը, «Monoscope Media Holding»-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Բարսեղյանը, համաշխարհային «ABBYY» ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և դերասան Սոս Ջանիբեկյանը:
Սվետլանա Աճեմյանն ասաց, որ բանախոսները կփոխանցեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում ունեցած իրենց հաջողած փորձը և կօգնեն մասնակիցներին ստեղծել սեփական բրենդը. «Ֆորումին համերգով հանդես կգա երգիչ Արամ MP3-ը, որի մասնակցությունը կկոտրի ֆորումի մասին ավանդական կարծրատիպերը և դրական էներգիա կփոխանցի»:
Ֆորումի մասնակցության տոմս ձեռք բերելու համար սեղմեք այստեղ:
Քնար Միսակյան