«ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ, ԹԵ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՐ ՊԻՏԻ ԳՆԱՆ»․ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հյուրընկալել է Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին։
![Pupils-at-YSU-1639116789](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/AHCYXONNuFl4grFNiWJShU6kuP.jpg?h=bccd1fa5&itok=y3AmFb8U)
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում աշակերտներին և նրանց ուսուցչին դիմավորել է Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ Վարդան Փիլիպոսյանը։
Նա զրույց-քննարկում է վարել «Պարամետրական և համակցված հավասարումներ և անհավասարումներ» թեմայով։
Մեզ հետ զրույցում դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հայկուշ Կթունյանն ասաց, որ նմանատիպ այցերը շատ կարևոր են, քանի որ աշակերտներն արդեն իսկ կարողանում են շփվել, առնչվել բուհի ու այնտեղ աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ պատկերացում կազմելով, թե ապագայում ուր պիտի գնան։