Նոյեմբեր 02, 2018 | 17:13
Հասարակություն
ԵՊՀ-ն այդ վարկանիշային աղյուսակում տեղավորվել է 151-րդ և 160-րդ հորիզոնականներում՝ բարելավելով նախկին դիրքերը (181-190)։
Առաջատար բուհերի աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, երկրորդը՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանը (Ռուսաստան), երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը (Ռուսաստան)։ Նշենք, որ վարկանիշային աղյուսակում ներկայացված է երեք հարյուր բուհ:
«Quacquarelli Symonds» ընկերությունը ստեղծվել է 1990 թվականին։ Ընկերության QS-ի մասնագետները վերլուծում են կրթական հաստատություններ՝ հաշվի առնելով 10 կարևոր ցուցանիշներ: Յուրաքանչյուր տարի նրանք կազմում են առաջատար համալսարանների վարկանիշային աղյուսակը։