- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 4 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ
Նոյեմբեր 08, 2018 | 16:45
Հասարակություն
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 4 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ
Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական համալսարանի չորս մագիստրանտներ 10-օրյա ժամկետով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում անցնում են գիտահետազոտական ստաժավորում, ինչպես նաև ֆակուլտետի ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցում մշակութային ծրագրերի:
ԵՊՀ-ի և Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի շրջանակում մագիստրանտներ Գալիմ Բայբոլովը, Ինա Նուրախմետովան, Ժուլդիզ Ռամազանովան և Ալբինա Սմագուլովան նոյեմբերի 3-ից իրենց թեզերի վերաբերյալ քննարկումներ են անցկացնում Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Եվրասիական համալսարանի մագիստրանտները լսել են մասնագիտական դասախոսություններ, շփվել ուսանողների հետ, ինչպես նաև այցելել են Սևան, տեսել Գառնիի հեթանոսական տաճարը, եղել են Մատենադարանում և այլ թանգարաններում:
Ղազախստանից ժամանած ուսանողներն այսօր Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և ուսանողներին պատմեցին իրենց երկրի մասին՝ ներկայացնելով երկու խոշոր քաղաքների՝ Աստանայի և Ալմաթիի առանձնահատկությունները, ճարտարապետական նշանակալի կառույցներն ու կոթողները:
Մագիստրանտները պատմեցին նաև իրենց համալսարանի մասին՝ մասնավորապես խոսելով ֆակուլտետի կրթական ծրագրերի և լաբորատորիաների մասին: Ուսանողները վստահեցրին, որ Ղազախստանում առկա են օրգանական և անօրգանական նյութերի հսկայական քիմիական գործարաններ: Ըստ այդմ՝ քիմիկոսների պահանջարկը մեծ է:
Քնար Միսակյան