- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մարտ 25, 2019 | 15:20
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2732 աշակերտներ: Այսօր ամփոփվել են առաջին փուլի արդյունքները:
«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի I փուլի արդյունքներն այստեղ՝ Անգլերեն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Գերմաներեն, Ինֆորմատիկա, Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Մաթեմատիկա, Ստեղծագործական աշխատանք, Ֆիզիկա, Ֆրանսերեն, Քիմիա:
Տեղեկացնենք, որ դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 2-րդ փուլը տեղի է ունենալու մարտի 30-ին` ժամը 10:30-ին, ԵՊՀ-ում, որին մասնակցելու են 1-ին փուլի հաղթողները:
Մրցույթի երկրորդ փուլի մասնակիցների անվանացանկն այստեղ՝ Անգլերեն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Գերմաներեն, Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Մաթեմատիկա, Ստեղծագործական աշխատանք, Ֆիզիկա, Ֆրանսերեն, Քիմիա:
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի համապատասխանաբար 50%, 40% և 30% զեղչ:
Հ.Գ.: Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:
Պատրաստեց Քնար Միսակյանը