- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 22, 2019 | 16:52
Ուսանողական
«ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինար-քննարկում:
Գիտական աշխատանք գրելու հետաքրքիր, բազմատարր աշխատանքը մշտապես եղել է ուսանողների ուշադրության կենտրոնում, որը ենթադրում է որոշակի առանձնահատկություններ և օրինաչափություններ:
Այս առանձնահատկություններին անդրադարձավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը։ Վերջինս ներկայացրեց այն կարևոր կետերը, որոնց պետք է հետևի գիտական աշխատանք գրող ցանկացած ուսանող։
Դրանք են՝ թեմայի ընտրություն, գիտական աշխատանքների թեմայի հաստատում, հանձնարարված գրականության և նյութերի հավաքում, աշխատանքի կառուցվածքի կազմում, աղբյուրների ու գրականության մշակում, գիտական աշխատանքի շարադրում, աշխատանքի ձևավորում։
Բանախոսը նշեց, որ շատ կարևոր է ճիշտ թեմայի ընտրությունը, «չծեծված» թեմայի արծարծումը և արդիականությունը . «Ընտրված թեման պետք է իր մեջ պարունակի հետազոտությանը բնորոշ որակ, որն արժանի է ուսումնասիրության»,- նշեց Հովհաննիսյանը։
Վերջինս կարևորեց նաև ընտրած թեմայի աղբյուրագիտական հարուստ հենքը։ «Աղբյուրագիտական հենքը ենթադրում է մի քանի կարևոր տարրերի՝ արխիվային վավերագրերի, փաստական նյութերի, մամուլի, հետազոտական գրականության առկայություն»:
Որպես կանոն, գիտական աշխատանք գրելիս ուսանողը պետք է կիրառի վերլուծական, կառուցողական միտք՝ հիմնվելով փաստերի և իր կատարած հետազոտությունների վրա:
Հովհաննիսյանի համոզմամբ, կարևոր է նաև լեզուների իմացությունը և ստեղծագործական մտքի ճկունությունը: