Հուլիս 22, 2019 | 16:04
Քաղաքականություն
Նիստին մասնակցել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 20-ը: Օրակարգային առաջին հարցով առաջարկվել է հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. հաստիքային ցուցակը: Հարցման կարգով տեղի ունեցած նիստի 20 մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել և հաստատել նոր հաստիքացուցակը:
Օրակարգային երկրորդ հարցով առաջարկվել է կասեցնել «ԵՊՀ հրատարակչություն» ՍՊԸ-ի գործունեությունը և ստեղծել «Հրատարակչություն» կառուցվածքային ստորաբաժանումը, որը նույնպես միաձայն հաստատվել է:
Հարցման կարգով տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային երրորդ հարցով խորհրդի անդամները 19 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ լուծարել են ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը:
Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Քնար Միսակյան