- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ
Մարտ 05, 2020 | 18:18
Հասարակություն
ԵՊՀ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:
Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ԻՄ տնօրենի ընտրության կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am):
Հայտ է ներկայացրել վեց թեկնածու․
• Արթուր Թենգիզի Կոբելյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
• Վարդան Արամայիսի Ալեքսանյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
• Հովսեփ Իսրայելի Մովսեսյան - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
• Հայկ Արթուրի Քամալյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
• Արծրունի Սամվելի Սահակյան - բանասիրական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
• Անուշավան Հայկարամի Մակարյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար (ինքնաառաջադրմամբ),
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ԻՄ տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ (+374 43) 661-922, էլ. փոստ՝ board@ysu.am):
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ