- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՍՈՍԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» . ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕՐԸ
Հոկտեմբեր 02, 2019 | 16:54
Հասարակություն
Ուսանողական
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՍՈՍԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» . ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕՐԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը նշել է Սոցիալական մանկավարժի օրը:
Ավանդական դարձած այս միջոցառմանը ներկա էին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկաններ Արտաշես Սարգսյանը և Վարդան Եղիազարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ներկաներին ողջունեց և շնորհավորեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը:
«Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, սոցիալական մանկավարժի մասնագիտությունն աշխարհի ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է, քանի որ սոցիալական մանկավարժի սոցիալ-մանկավարժական գործունեության հիմքում ընկած է մարդասիրությունը»,- ասաց տիկին Հարությունյանը:
Վերջինիս խոսքով, հանրակրթական դպրոցներում, ընտանիքներում երեխաների առջև ծառացած են տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է սոցիալական մանկավարժի օգնությունը:
«Սոցիալական մանկավարժի գործունեությունը ոչ թե սոսկ պարտականություն է, այլ առաքելություն, և ամենամեծ որակը, որ պետք է դրսևորի սոցիալական մանկավարժը, սերն է երեխաների և մարդկանց հանդեպ»,- ընդգծեց Ն. Հարությունյանը:
Օրը նշանավորվեց նաև առաջինկուրսեցիների երդման արարողությամբ:
Ապագա մասնագետները երդվեցին լինել երեխայասեր, օգնող, համբերատար, երեխաների շահերի պաշտպան և այլն:
Երդման արարողությունից հետո չորրորդ կուրսի ուսանողները շնորհավորեցին առաջինկուրսեցիներին և նվիրեցին խորհրդանշական վզկապներ:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին սոցիալական մանկավարժի մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:
Անգին Խաչատրյան