- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Հոկտեմբեր 19, 2018 | 16:29
Ուսանողական
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Այսօր ավարտվեց Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը: Թեժ պայքարից հետո չեմպիոնական գավաթը շահեց Իրավագիտության ֆակուլտետի ֆուտբոլային թիմը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, ԵՊՀ ՈՒԽ սպորտի հանձնաժողովի ու Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 25-ին:
Եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Բանասիրության և Իրավագիտության ֆակուլտետների թիմերը, իսկ եզրափակչից առաջ մրցեցին Միջազգային հարաբերությունների ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների թիմերը:
Ֆուտբոլային թիմերը ցույց տվեցին դիտարժան և հետաքրքիր խաղ: Խաղի ելքը որոշվեց տուգանային հարվածներով. երրորդ տեղը զբաղեցրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը:
Այդ թիմի դարպասապահ Դավիթ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմին բնորոշ նվիրվածությունը որոշեց խաղի ելքը:
Եզրափակչում մրցեցին Բանասիրության և Իրավագիտության ֆակուլտետների ուսանողները: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի, որից հետո բանասերներն առաջին գնդակն ուղարկեցին հակառակորդի դարպաս: Թիմային խաղն ընթացավ լարված պայքարում:
Խաղի ճակատագիրը որոշվեց 2-րդ խաղակեսում, քանի որ առաջինն ամփոփվեց ոչ-ոքի հաշվով: Ի վերջո, 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց Իրավագիտության ֆակուլտետի թիմը:
Հաղթող թիմին շնորհավորեցին երկրպագուները, ուսանողները, շուտով նրանց միացավ և հաղթանակը շնորհավորեց նաև Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Գավաթն ու մեդալները թիմերին հանձնեցին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մարզական ակումբի նախագահ Հենրիկ Թումանյանը:
Չեմպիոնական գավաթը ստացած թիմը հպարտությամբ բարձրացրեց այն:
Անգին Խաչատրյան