ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել բակալավրիատի «Քիմիա» և «Կիրառական քիմիա» մասնագիտությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
![Students-of-the-faculty-of-Chemistry-got-diplomas-2021](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/Tpr337hh8rb8fDoDFNRriOzBNM.jpg?h=bccd1fa5&itok=IIwzn3I0)
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը շրջանավարտներին շնորհավորել և հետագա հաջողություններ են մաղթել ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը և Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը:
Արմեն Գալստյանը հույս է հայտնել, որ ուսանողները լավ հիշողություններ կտանեն իրենց հետ և բարձր կպահեն ֆակուլտետի անունը ցանկացած միջավայրում. «Հուսով եմ՝ դուք նշանակալի ներդրում կունենաք մեր մասնագիտության մեջ, իսկ մենք կհպարտանանք ձեզանով»:
Արմեն Մարտիրյանն էլ, մաղթելով մասնագիտական առաջընթաց և հաջողություններ կյանքում, նշել է, որ շրջանավարտները դեռ երկար ճանապարհ կանցնեն, բայց համալսարանի դռները միշտ բաց կլինեն նրանց համար:
Քնար Միսակյան