- Գլխավոր
- Նորություններ
- ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՐ ԿԱՊՈՒՅՏ ԽՈՌՈՉԸ
Հունվար 23, 2019 | 15:25
Հասարակություն
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՐ ԿԱՊՈՒՅՏ ԽՈՌՈՉԸ
Մասնագետները փաստում են, որ բնական ջրհորի խորությունը կազմում է ավելի քան 300 մետր:
Չինաստանի շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել է կապույտ խողովակի տվյալները, որը հայտնաբերվել է Սանշա քաղաքի տարածքում: Մասնագետները հաստատել են, որ այդ վիթխարի ջրհորի խորությունն ավելի քան 300 մետր է: Ի դեպ, նախկինում հայտնաբերված ամենախոր կապույտ խողովակի խորությունը կազմում էր 200 մետր:
Նոր հայտնաբերված կապույտ խողովակը պաշտոնապես ստացել է Յունլե աշխարհագրական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «հավերժական ուրախություն»: Դրա մակերևույթի տրամագիծը հասնում է 130 մետրի:
Գիտնականները վստահեցնում են, որ այդ տեկտոնական ձագարն ունի ուղղահայաց թեքում, և չնայած դեպի օվկիանոս ելքի բացակայությանը՝ այնտեղ ապրում են ծովային ձկների ու կենդանիների ավելի քան քսան տեսակներ:
«Կապույտ խոռոչը գիտական, պատմական և մշակութային մեծ արժեք է»,- մեկնաբանում են Օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում:
Սանշայի քաղաքապետ Սյաո Ցզեի խոսքով, իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Յունլեի էկոլոգիական պահպանությանը: «Այնտեղ անցկացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնում՝ ուղղված բնության այդ արժեքի պահպանմանը»:
Կապույտ խոռոչները ջրով լցված ձագարներ են, որոնք ձևավորվում են լեռնային ընդերքի քայքայման արդյունքում: Որպես կանոն, նմանօրինակ քարանձավները բավականին հայտնի են սուզալողորդների շրջանում: Իրենց խորության շնորհիվ դրանք ինտենսիվորեն կլանում են արևի ճառագայթները և հետևաբար ունենում են մուգ կապույտ գույն:
Քնար Միսակյան