- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏՆԻ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Սեպտեմբեր 03, 2019 | 12:48
Կրթություն
ՀԱՅՏՆԻ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման բոլոր կուրսերի առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են սեպտեմբերի 2-ին և ավարտվելու են դեկտեմբերի 27-ին:
Հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի դասերը սկսվելու են նոյեմբերի 1-ին և ավարտվելու են հունվարի 27-ին: Այս կիսամյակում առկա ուսուցման ստուգարքների ընդունումը կազմակերպվելու է դեկտեմբերի 23-27-ը, իսկ հեռակա ուսուցման ստուգարքների ընդունումը՝ հունվարի 21-27-ը:
Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի բոլոր կուրսերի քննաշրջանն այս կիսամյակում անցկացվելու է հունվարի 8-29-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի քննաշրջանը՝ փետրվարի 3-29-ը:
Ըստ 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի ժամանակացույցի՝ առկա ուսուցման պարտքերի մարման առաջին լուծարքային շրջանը սահմանվել է փետրվարի 6-14-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջանը՝ փետրվարի 20-28-ը: Հեռակա ուսուցման պարտքերի մարման համար առաջին լուծարքային շրջան է սահմանվել մարտի 6-13-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջան՝ մարտի 20-27-ը:
Պատրաստեց Քնար Միսակյանը