- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆՏՐԵԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿԸ
Օգոստոս 27, 2021 | 12:13
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆՏՐԵԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿԸ
Երևանի պետական համալսարանը ևս միացել է COVID-19-ի դեմ պատվաստվելու գործընթացին:
Անվտանգ միջավայր ստեղծելու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին միանալու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու երեք պատվաստանյութից («Sinopharm», «Sputnik V», «AstraZeneca») մեկը:
Պատվաստվել ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ ֆակուլտետների դեկանատներ:
Թիվ 22 պոլիկլինիկայի թերապևտ, բժիշկ Աննա Բեկթաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև պատվաստվելը ցանկացողները պարտադիր բժշկական խորհրդատվություն են անցնում:
Երկուշաբթի պատվաստումներն իրականացնող բժիշկների խումբը կլինի ԵՊՀ 7-րդ մասնաշենքում (Սև շենքում):
Նշենք նաև, որ պատվաստումներ իրականացվում են Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Մարինա Առաքելյան