- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ
Ապրիլ 05, 2021 | 12:40
Կրթություն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է առցանց վեբինար՝ «Հայկական ժառանգությունն Անիի տարածաշրջանում և հետևանքները Արցախի համար» խորագրով:
Առցանց վեբինարի բանախոսն էր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող Թաֆթս համալսարանի արվեստի և արվեստի պատմության պրոֆեսոր Քրիստինա Մարանսին:
Դասախոսության կազմակերպմանն աջակցել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:
Հանդիպման սկզբում Քրիստինա Մարանսին նշեց, որ առաջին անգամ է առցանց հանդիպում ունենում Հայաստանի ուսանողների հետ, ինչը բավականին ուրախալի է:
Բանախոսը հայ արվեստի, ճարտարապետության և հնագիտության մասնագետ է և իր հայանպաստ գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայկական արվեստի, մշակույթի, ճարտարապետության, հնագիտության ուսումնասիրման մեջ: Վերջինս այդ բնագավառներում կատարել է մի շարք հետազոտություններ:
Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց Անիի տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը և այն կոթողներին, որոնք ոչնչացվել են Արցախում Ադրբեջանի կողմից: Խոսվեց Արցախի ներկա իրավիճակի, հայկական ժառանգության ոչնչացման եզրին կանգնած լինելու մասին:
Բանախոսն անդրադարձավ Անիի տարածաշրջանի հնագիտական և մշակութային ժառանգությանը, իսկ դասախոսության ավարտին նշեց, որ նման հանդիպումներ ցանկալի է հետագայում նույնպես կազմակերպել:
Հանդիպման մասնակիցները բանախոսին հղեցին թեմայի վերաբերյալ իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: